Չորեքշաբթի, 24.04.2024, 15:21
Ողջույն Гость | RSS

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Աշխարհագրություն

Հարցում
Ո՞ր երկրում են առաջինը ստեղծել թուղթը
Պատասխանների ընդհանուր քանակը: 2430
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայաստանի աշխարհագրություն

Որոտան գետ

Որոտանը գետ է, որը անցնում է Հայաստանի տարածքով։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի  հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից  ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարա(Աղվանո) վտակը և Մինջևան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կիլոմետր-քառակուսի, ՀՀ սահմաններում 2300 կմ քառ։

Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատ հզորությամբ, տարեկան 1,1 մլրդ կվտ-ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի )։ Սպանդարյանի ջրամբարից՝ կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևանթունելը, որը տարեկան 200 մլն խմ ջուր է տեղափոխում Սևանա լիճ։

Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։ Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 մլն խմ։ Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր։ Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ։

 

Կատեգորիա: Հայաստանի աշխարհագրություն | Ավելացրեց: Marta (08.02.2015)
Դիտումներ: 3209 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք
Որոնում

Copyright Մարթա Ասատրյան © 2024 Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: