ԳԵՏԵՐԸ: Հայաստանի տարածքում հաշվում են 10կմ-ից ավելի երկարությամբ շուրջ 300 գետ 7գետակ: Մեր երկրի բոլոր գետերը պատկանում են պատկանում են Կասպից ծովի ներքին հոսքի ավազանին: Գետերի 24%- պատկանում է Կուր գետի ավազանին, 76%-ը` Արաքսի : Ջրբաժան գիծն անցնում է Փամբակի, Արեգունու և Սևանի ծալքաբեկորովոր լեռնաշղթաներիկառարամերձ տեղամասերով` լինելով նաև ՀՀ գլխավոր կլիմայաբաժանը: ԳԵՏԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Առաջինն այն է, որ հանրապետության տարածքում հաշվում են 9000-ից ավելի գետ, գետակ, առվակ, որոնց գումարային երկարությունը 23000 կմ է, որն է պայմանավորում է գետաձորակային ցանցի բարձր խտությունը: Երկրորդը գետերի անհավասարաչափ բաշխումն է:Գետերը ավելի խիտ են ծալքաբեկորավոր լեռնաշղթաների շրջանում, որտեղ մեծ է խոնավությունը,իսկ ապարների ծակոտկենությունը` փոքր` Կուրի ավազան և հարավային Զանգեզուր: Երրորդ առանձնահատկությունը գետերի սնման ներքին մեծ տարբերություններն են: Ընդհանուր առմամբ ՀՀ գետերը սնվում են անձրևաջրերով, ձնհալոցքային և ստորերկրյա ջրերով(սառցադաշտային սնումը բացակայում է): Չորրորդը գետերի հոսքի անկայուն վարքն է: Համեմատաբար կայուն հոսքի ռեժիմ ունենԱխուրյանը, Մեծամորը, Հրազդանը:Գետերի հիմնական մասը հորդանում է ամռանը, իսկ սակավաջուր են ձմռանը: Հինգերորդ: Գետաջրերի փոքր կա միջին հանքայնացումն է: Վեցերորդ: Գետերի փոքր պղտորությունն: Յոթերորդ առանձնահատկությունը գետերի լեռնային բնույթն է: Հայաստանի Հանրապետության գետերի բնութագիրը
|