Երկուշաբթի, 25.11.2024, 08:11
Ողջույն Гость | RSS

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Աշխարհագրություն

Հարցում
Նշվածներից ո՞ր երկրում կցանկանայիք հանգստանալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 2531
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայաստանի աշխարհագրություն

ՀՀ Աշխարհագրական դիրքը




Կատեգորիա: Հայաստանի աշխարհագրություն | Ավելացրեց: Marta (20.11.2012)
Դիտումներ: 4939 | Մեկնաբանություններ: 4 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Փոթիկյան Ալվարդ  
0
Ժողովրդագրությունը

Բնակչություն
3041.0 հազար (2013 թ. հունվարի 1-ի դրությամբ)

Էթնիկ կազմ
96 տոկոս հայեր
Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն

Պետական լեզու
Հայերեն

Դրամական միավոր
Դրամ

Կրոն
Բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է

Եկեղեցի
Հայ առաքելական

Կրոնական կենտրոն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ գտնվում են Հայ առաքելական եկեղեցու Մայր տաճարը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:

3 Փոթիկյան Ալվարդ  
0
Կազմավորման տարեթիվը՝
21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն: Մինչ այդ, 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է «Անկախության մասին հռչակագիրը»:



Դրոշը՝
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։


Զինանշանը՝
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:
Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։



Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյանի /1829-1866 թթ./

2 Փոթիկյան Ալվարդ  
1
Աշխարհագրական տվյալները
Դիրք
հարավից 38 աստիճան հյուսիսային լայնության 50',
հյուսիսից 41 աստիճան հյուսիսային լայնության 20',
արևմուտքից 43 աստիճան արևելյան երկայնության 30',
արևելքից 46 աստիճան արևելյան երկայնության 00':

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

Օգտակար հանածոներ
Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:

Կլիմա
Չոր, մայրցամաքային, ամառվա միջին ջերմաստիճանը +30+35Co, ձմեռվանը՝ -15-20Co

1 Փոթիկյան Ալվարդ  
1
1. Հայաստանիհանրապետությանաշխարհագրականդիրքը
2. Ֆիզիկաաշխարհագրական դիրքը Գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասում Հվ ամ Ասիա ենթացամաքի մաս կազմող Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևելքում Արևելյան կիսագնդում, 3-րդ ժամային գոտում, բարեխառն ջերմային գոտու, մերձարևադարձային կլիմայական գոտում
3. Տնտեսաաշխարհագրական դիրքը ՀՀ տարածքը, հեռու գտնվելով ծովերից և նավարկելի լճագետային ուղիներից, զրկված է արտաքին հաղորդակցությանէ` ներկայումս ամաենաշահավետ ու էժան միջոցներից օգտվելու ուղղակի հնարավորությունից, ինչը բացասաբար է անդրադառնում, հատկապես` բեռնափոխադրումների ապահովության ու ծավալների մեծացման հետ:
4.  Հեռու է գտնվում տնտեսապես զարգացած երկրներից Չունի հանքային ռեսուրսներ Հեռու է հզոր տնտեսական շրջաններից, նավթագազային ոչ միայն համաշխարհային այլ նաև տարածաշրջանային կենտրոններից ՀՀ-ն գտնվում է Ռուսաստանը և Վրաստանը իրանին կապող ավտոմոբիլային ճանապարհի խաչմերուկում
5.  Հարավայի Ասիան Արևելյան ու Կենտրոնական եվրոպային կապող օդային խաչմերուկում Բանակցություններ են ընթանում, որ կառուցվի Իրան- Հյաստան երկաթուղի, ինչպես նաև վերագործածվի Վրաստանի տարածքով անցնող Հայաստան- Ռուսաստան երկաթուղային կապը: Տարածքի 40% պիտանի չեն տնտեսության համար
6. Քաղաքաաշխարհագրական դիրքը Որպես քրիստոնեական երկիր գտնվում է եվրոպական, ասիական ու սլավոնական քաղաքակրթությունների խաչմերուկում ՀՀ-ն հայտվել է ՌԴ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար պետությունների բախման խաչմերուկում
7.  Մեր երկիրը գտվում էտևական անկայուն քաղաքական վիճակում, որտեղ պահպանվում են ռուս – վրացական, վրաց- աբխազական, վրաց-օսական,թուրք-քրդական,հայ- թուքական սրված հարաբերություններ: Լուծված չէ Ադրբեջանի և Արցախի հակամարտությունը Լարված է իրավիճակը Թուրիայի հետ
8. Տարածքը 29742 քառ.կմ Տարածքի չափով գրեթե հավասար է Բելգիային, Ալբանիային, Հայիթիին, Լեսոտոյին Կրկնակի անգամ մեծ է Իսրայելից Երեք անգամ` Կիպրոսից
9. Սահմանները Ըհդհանուր երկարությունը – 1430կմ Իրան – Հվ. Ալ 42կմ, պետական սահմանն անցնում է Արաքս գետով Վրաստան – Հս, 195 կմ- անցնում է Ջավաղքի լեռնավահանով,Լոռվա դաշտ, Վիրահայոց լեռներ Թուրքիա – Ամ, 280 կմ, Եղնախաղիլեռնավահան, Ախուրյան և արաքս գետեր Ադրբեջան – ալ և ամ, Վայքի, զանգեզուրի, Սևանի լշղ.-երով:

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք
Որոնում

Copyright Մարթա Ասատրյան © 2024 Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: