ՈՒրբաթ, 22.11.2024, 06:35
Ողջույն Гость | RSS

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Աշխարհագրություն

Հարցում
Նշվածներից ո՞ր երկրում կցանկանայիք հանգստանալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 2530
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայաստանի աշխարհագրություն

Հայաստանի լճերն ու ջրամբարները
Ներքին ջրերի շարքում առանձնահատուկ տեղ են գրավում լճերն ու լճակները: Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նորագույն ջրաբանական ուսումնասիրությունների, հաշվում է շուրրջ 250 լիճ, որոնց կեսից ավելին ունի ժամանակավոր բնույթ, պարբերաբար չորոնում է: Մշտական լճի կարգավիճակ ունեն մոտավորապես 90 ջրածածկ ավազան, սակայն դրանց հիմնական մասը ցրված է բարձրլեռնային գոգովորություններում, չափերով փոքր է, ծանծաղ և անանուն:
ՀՀ-ը տարածքում տեղակայված լճերն ու լճակներն ունեն ծագումնաբանական բազմազանություն.
Արմաղան և Աժդահակ Գեղամա հրաբխային լեռնավահանի խառնարանային ծագման լճերը,Քարի լիճը` Արագած լեռնազանգվածում,Սև` Իշխանասար լեռնագագաթ, Գազանա` Կապուտջուղ,Կապույտ` Զանգեզուրի լեռնաշղթա, Ալ` Սյունիքի լեռնազանգված, սառցադաշտային ծագման լճերը:Հանրապետության մյուս լճերն են` Ակնա(հրաբխային ծագում, Գեղամա լեռնազանգված),Արփի(արգելափակումնային ծագում, Աշոցքի սարահարթ), Պարզ լիճ(փլվածքային ծագում):
Սևանա լիճ:Սևանա լիճը ամբողջ Կովկասի ամենաբարձրադիր լիճն է:Լճի գոգովորությունն ունի տեկտոնահրաբխային արգելափակման ծագում: Այն շրջապատված է Գեղամա և Վարդենիսի հրաբխային լեռնազանգվածներով, Արեգունու, Սևանի և արելյան Սևանի ծաքաբեկորավոր լեռնաշղթաներով: Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, որոնցից ամենաջրառատը Արգիճին է: Սևանից սկիզբ առնող միակ գետը Հրազդանն է:Այսինքն, Սևանա լիճը, հոսք ունեցող, քաղցրահամ լիճ է, որի աղիությունը կազմում է 0,7 ‰ է:

Բնության շատ բաղադրիչների նման Սևանա լիճը նույնպես ենթարկվել է մարդու տնտեսական գործունեության ազդեցությանը: Ազգային տնտեսության զարգացման նպատակով Հրազդան գետի վրա կառուցվեց Սևան-Հրազդան ջրաէներգետիկ կասկադը, կառուցվեցին բազմաթիվ ոռոգիչ ջրանցքներ: Եվ դրա բացասական արդյունքը եղավ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը շուրջ 19 մետրով: Այդ խնդիրը լուծելու համար 1965-1981թթ կառուցվեց նախադեպը չունեցող Արփա- Սևան 49կմ երկարությամբ ստորգետնյա ջրատարը, որով տարեկան Արփա գետից Սևանա լիճ էր տեղափոխվում 200-մլն խոր.մ ջուր: Այժմ նախագծված է և ընդհատումներով կառուցվում է Որոտան- Սևան ջրատարը` տարեկան 150-180մլն խոր.մ թողունակությամբ:Այս ամենի շնորհիվ հնարավոր դարձավ կանխել լճի մակարդակի հետագա իջեցումը:

Սևանա լիճը գտնվում է բարեխառն լեռնային վերընթաց կլիմայատիպի սահմաններում: Ջրի ջերմաստիճանը հուլիս -օգոստոս ամիսներին հասնում է +17- + 19 աստիճան, իսկ ձմռանը մեծ մասամբ սառցակալվում է:

Արփի լիճ: Արփին Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ լիճն է: Գտնվում է Աշոցքի սարահարթում, 2020մ բացարձակ բարձրության վրա: Մինչև 1950 թվականը Արփի լիճը զբաղեցնում էր 5քառ.կմ մակերես,միջին խորությունը 2մ: Լճից սկիզբ առնող Ախուրյան գետի ակունքի մոտ կառուցված 10մ բարձրությամբ ամբարտակը հնարավորություն ընձեռեց լիճը վերածել ջրամբարի, որի մակերեսը 20քառ.կմ է, առավելագույն խորությունը` 8մ:

Ջրամբարներ: Լեռնային գետի հոսքը կարգավորելու, հալոցքաջրերն ու անձրևաջրերը ոռոգման նպատակով կուտակելու, էներգետիկ կարիքները հոգալու և չորային միկրոկլիմայական պայմանները մեղմացնելու համար մեր երկրում կառուցվել է շուրջ 80 ջրամբար:

 

 

Կատեգորիա: Հայաստանի աշխարհագրություն | Ավելացրեց: Marta (11.02.2013)
Դիտումներ: 6058 | - Վարկանիշ -: 3.0/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք
Որոնում

Copyright Մարթա Ասատրյան © 2024 Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: