Հայաստանի Հանրապետության տարածքն աչքի է ընկնում կլիմայական պայմանների և կլիմայական տիպերի թե բազմազանությամբ, թե բարդությամբ, ինչը խիստ դժվարացնում է կլիմայական հստակ ուրվագծվող առանձնահատկությունների առանձնացումը: Աշխարհագրական դիրքը և կլիման: Իր աշխարհագրական դիրքով ՀՀ-ն գտնվում է Հյուսիասային կիսագնդի բարեխառն ջերմային գոտու կազմում ներառվող մերձարևադարձային կլմայական գոտում, միջերկրածովային կլիմայական մարզի հյուսիսարևելյան վերջույթում:Ցերեկվա տևողությունը տարվա ընթացում կախված արեգակի դիրքից ` 9ժ 20րոպեից մինչև 15ժամ: Արևափայլքի տևողությունից կախված Իջևանում ամպամած օրերի թիվը ամենաշատն է` տարեկան 60 օր, իսկ Մարտունիում` 18 օր: Մթնոլորտի շրջանառությունը և կլիման: ՀՀ-ի տարածքը տարվա ընթացքում գտնվում է արկտիկական, բարեխառն և արևադարաձային օդային զանգվածների ներգործության տակ, քանի որ մերձարևադարձային կլիմայական գոտում է գտնվում: Արկտիկական օդային զանգվածները հանրապետություն են ներթափանցում ձմռանը: Շրջանցելով Մեծ Կովկաս լեռնաշղթան` արկտիկական օդային զանգվածներն առաջ են բերում օդի և ջերմաստիճանի կտրուկ նվազեցում: Բարեխառն օդային զանգվածները ակտիվանում են գարնանն ու աշնանը:Այս զանգվածները խոնավաբեր են և չափավոր տաք: Արևադարձային օդային զանգվածները գերիշխում են ամռանը և ներթափանցում են Հայաստան Իրանական բարձրավանդակից, սրանք չորություն փոշոտվածություն ու երաշտներ են առաջացնում: Ռելիեֆը և կլիման: Բարձր լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը փոխվում է ըստ բարձրության: Միջլեռնային գոգովորություններում սառը և ծանր օդը երկարաժամկետ կուտակման հետևանքով առաջացնում է ջերմաստիճանային շրջադասություն` ինվերսիա: Ռելիեֆը և օդային զանգվածների շրջանառությունը առաջացնում են այնպիսի երևույթներ ինչպիսիք են` լեռնահովտային քամիները, ֆյոնը և բրիզը:
Ջերմային պայմանները: Հանրապետությունում ամենացուրտ ամիսը հունվարն է: Հունվարյան միջինը +1° ` Մեղրի,- 13° Արագածի գագաթին: Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Արփի լճի մոտակա Պաղակն բնակավայրում -46°:
Ամենատաքը հուլիսն է և օգոստոսը: Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Արարատյան դաշտում, Արմավիր և Երասխավան բնակավայրերում +43°: Խոնավացման պայմանները: Մեր հանրապետությունում մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է 220-250մմ -ից (Արարատյան դաշտ) մինչև 1000-1100մմ (Արագածի և Կապուտջուղի լեռնագագաթներ): Տարեկան տեղումների 20-25% -ը թափվում են ձյան տեսքով: Արագածի գագաթն ամբողջ տարին ծածկված է հավերժական ձնաբծերով, սակայն երբևէ սառցադաշտեր չեն առաջանում, քանի որ հանրապետության սահմաններում ձյան գիծը անցնում է 4200 մ բարձրությամբ:
|