1
Նարեկ Սահակյան
(05.03.2013 13:49)
0
1. Բնակչություն, որոշակի տարածքում մշտական բնակոթյուն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Կարելի է տարանջատել գյուղի, քաղաքի, մարզի, երկրի, տարածաշրջանի, աշխարհամասի, մայրցամաքի և նույնիսկ Երկիր մոլորակի բնակչությունը։ Երկիր մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է ի շնորհիվ մարդկանց բազմացման: 2. Բնակչության տեղաշարժը կոչվում է միգրացիա 3. Բնական աճը այն է, երբ ծնելիության մակարդակը բարձր է լինում, իսկ մահացություններինը՝ ցածր, ամուսնալուծությունների մակարդակը նույնպես ցածր:ՀՀ բնակչության բնական շարժի վրա ազդել են հետևյալ դրական գործոնները: Բարձր ծնելիություն Ցածր մահացություն Արտաքին ներխուժումներից պաշտպանվածություն Ամուսնությունների միջինից ցածր շեմ Կնոջ զբաղվածության ոլորտի սահմանափակ լինելը Գյուղական բնակավայրերի գերակայությունը,քաղաքայինի նկատմամբ 4. ՀՀ բնակչությունի թիվը գրեթե հավասար է Ալբանիային, Լիբերիային, Լիտվային, Պանամային և ՈՒրուգվային,գրեթե կրկնակի անգամ գերազանցում է Գաբոնին, Լեսոտոյին, իսկ Էստոնիային` երեք անգամ: 5. Պետությունը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել մարդկության համար, որպեսզի նրանք չլքեն երկիրը և բնակչության քանակը չնվազի: Պետության գործառույթներից հայրենադարձությունները, ներգաղթը, արտագաղթը պայմանավորված են բնակչության թվաքանակով:
|