Երանոսի լեռնաշղթան գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում, Գեղամա
լեռների հվ-արմ լեռնաճյուղերից:
Ձգվում է Ազատ գետի ձախ ափով մինչև Արարատյան դաշտ: Բարձրությունը 1939 մ (Երանոս գագաթ):
Լեռնագնացները այն սովորաբար բարձրանում են Գառնու տարածքից:Երթուղին
հետևյալն է Գառնու տաճարի մոտից հարկավոր է իջնել դեպի Ազատ գետի մոտ և անցնել ձորի
մյուս մասի վրա և բարձրանալ դեպի Երանոս գագաթը: Երանոս գագաթից երևում է Ազատի ջրամբարը
և Արարտ լեռը:
Վայրէջքը կարելի է կատարել հակառակ ուղղությամբ, դեպի Ազատի
ջրամբար: Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 25 կիլոմետրի է հասնում:
|