Երեքշաբթի, 23.04.2024, 11:33
Ողջույն Гость | RSS

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Աշխարհագրություն

Հարցում
Ո՞ր երկրում են առաջինը ստեղծել թուղթը
Պատասխանների ընդհանուր քանակը: 2430
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բառարան







Բնակչություն  -Բնակչություն է կոչվում որոշակի տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունը:

Բնական շարժ - Բնակչության թվի փոփոխությունը, որը տեղի է ունենում բնական եղանակով:

Բնական աճ - Ծնելիության և մահացության տարբերություն:

Վերարտադրություն Սերունդների հերթափոխը

Վերարտադրության տիպերը

         Պարզ - երբ ծնելիությունը և մահացությունը հավասար են:

         Ընդլայնված - երբ ծնելիությունը գերազանցում է մահացությանը:

         Նեղացված - երբ մահացությունը գերազանցում է ծնելիությունը:

 

Բնակչության տեղաբաշխում -  բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում և երկրներում:

Միգրացիա -  բնակչության մեխանիկական շարժը

žՏարիքային կազմը բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի`

  0 -14 – մանուկներ

  15 – 59 – երիտասարդ և չափահաս

  60 – ից բարձր –ծերերր, զառամյալներ


Աշխատանքային ռեսուրս - բնակչության աշխատունակ մասը

Տնտեսապես ակտիվ բնակիչ -žԱշխատանքային ռեսուրսների այն մասըորն ունի մշտական զբաղմունք

Ռասսա մարդկաց խմբերը, որոնք իրարից տարբերվում են արտաքին` ֆիզիկական ու մարդաբանական հատկանիշներով

Ազգ - ———Որոշակի տարածքում պատմականորեն ձևավորված մարդկանց խումբը, որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, ազգային ինքնագիտակցությամբ
Ազգային համախմբում կամ կոնսոլիդացիա  - երբ ամրապնդվում է ազգի լեզվական ու մշակութային, ընդհանրությունը, երբ այն դառնում է ավելի միասնական ու ամրակուռ
 Ազգերի ձուլում կամ ասիմիլյացիա—  մի ազգի մեջ մյուսի ձուլումը, նրա սովորույթների, լեզվի,մշակույթի  յուրացումն է 
Տարաբնակեցում ž - որոշակի տարածքում բնակչության տեղաբաշխումը ըստ բնակավայրերի ու դրանց համակարգերի, կամ որևէ տարածքում ձևավորված բնակավայրերի ցանցը 
Ուրբանիզացիա -           հžասարակական կյանքում քաղաքների դերի բարձրացման, դրանցում բնակչության  կենտրոնացման և քաղաքային ապրելակերպի գործընթացը 
žՍուբուրբանիզացիա  - այն երևույթն է  երբ ագլոմերացիայի կենտրոնից բնակչությունը արտահոսք է կատարում դեպի արվարձանները
Կեղծ ուրբանիզացիա  –  այս երևույթը բնորոշ է նոր զարգացող երկրներին, երբ քաղաքում բնակչությունը ավելանում է ոչ այնքան արդյունաբերության զարգացման հաշվին, որքան հողազուրկ գյուղացիների
                                                                  ավելացմաբ, որոնք ապրում են քաղաքի ծայրամասերում հասարակ հյուղակներում
Ագլոմերացիաներ           քաղաքային և գյուղական բնակավայրերի կուտակումները խոշոր քաղաքների շուրջը, որոնք կապված են արտադրական կապերով 
Մեգալոպոլիսներ  žագլոմերացիաները սերտաճելով, միանալով իրար ստեղծում են ավելի հզոր ուրբանիզացված գոտիներ




Մուտք
Որոնում
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Copyright Մարթա Ասատրյան © 2024 Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: