Կատրինան ծնվեց 2005 թվականի օգոստոսի 23-ին Բահամյան կղզիների տարածքում և սկզբից գրանցվել էր որպես առաջին կարգի փոթորիկ: Օգոստոսի 26-ին փոթորկին տվեցին վտանգի երկրորդ աստիճանը (երբ քամու արագությունը հասնում է 160 կմ/ժ-ի), իսկ հաջորդ օրը այն արդեն որպես վտանգի երրորդ աստիճանի փոթորիկ էր, որը 185 կմ/ժ արագությամբ, մոտեցավ Ֆլորիդայի հարավ-արևելյան ափին և շարժվելով արևմուտք` հարձակվեց Մայամի Բիրի վրա: Այնուհետև փոթորկի կենտրոնը, հզորություն հավաքելով, սկսեց շարժվել Մեքսիկական ծոցի ուղղությամբ` մոտենալով Լուիզիանայի և Միսիսիպիի ափերին:
Նյութը Աիդա Գրիգորյանի