Կիրակի, 24.09.2017, 18:45
Ողջույն Гость | RSS

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Աշխարհագրություն

Հարցում
Նշվածներից ո՞ր երկրում կցանկանայիք հանգստանալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 1965
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Պետությունների աշխարհագրություն

Ինդոնեզիա:Մաս երկրորդ

Բնակչությունը

Կրոնական կազմը- մահմեդականներ 86.1%, բողոքականներ 5.7%, կաթոլիկներ 3%,հինդուիստներ 1.8%, բուդդայականներ և այլ 3.4%

Հանրապետության քաղաքացիներն իրենց կոչում են «օրանգ Ինդոնեզիա», այսինքն՝ ինդոնեզացիներ։ Նրանց նախնիները եղել են հմուտ ծովագնացներ, որոնք կտրել-անցել են հեռավոր ծովեր ու օվկիանոսներ։ Բազմաթիվ պտուղներ ու բանջարեղեն, դեղաբույսեր (տարո, մշկընկույզ, հավանաբար նաև բրինձ), որոնց հայրենիքը Հարավարևելյան Ասիան է, աշխարհին հայտնի են դարձել ինդոնեզացիների շնորհիվ։ Ինդոնեզացիները նաև հրաշալի արհեստագործներ են։ Նրանց հմուտ ձեռքերով փայտի անշունչ կտորը կենդանանում և ստանում է կենդանու կամ առասպելական հերոսի արտահայտիչ կերպարանք, արծաթի ձուլակտորը վերածվում Է նրբագեղ զարդանախշերով հիասքանչ սկահակի։ 

Ինդոնեզիան ուշագրավ է նաև իր ուրույն ճարտարապետությամբ։ Երկրի ազգային ճարտարապետության հրաշալիքներից է Բորոբոդուր բուդդայական տաճարը, որը կառուցվել է VIII դարի վերջին և IX դարի սկզբին Ճավա կղզու կենտրոնում՝ Ջոկյակարտա քաղաքից ոչ հեռու։ Դա քառակուսի հիմքով սանդղավոր կառույց է, որի բարձրությունը 31,5 մ է։ 10 սանդղավանդները զարդարված են Բուդդայի կյանքի տարեգրությունը պատկերող խորաքանդակներով, որոնց ընդհանուր երկարությունը գրեթե 2 կմ է։ Երեք ու կես դար Ինդոնեզիան եղել Է Հոլանդիայի գաղութը։ Օգտվելով տեղի ավատատեր կառավարողների երկպառակություններից և ունենալով ռազմական առավելություն՝ հոլանդական գաղութարարները տիրել էին ամբողջ Ինդոնեզիային, որն իր տարածքով 57 անգամ մեծ էր բուն մետրոպոլիայից՝ Հոլանդիայից։ Հակագաղութային պայքարը, սակայն, շարունակաբար աճելով, մեծ ծավալ ստացավ հատկապես 1939–45 թթ-ի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և 1945 թ-ի օգոստոսի 17-ին ավարտվեց Ինդոնեզիայի անկախության հռչակմամբ։ 

Տնտեսությունը

 Ինդոնեզիան գյուղատնտեսական երկիր է։ Բնակչության 3/4-ից ավելին ապրում է գյուղերում։ Գյուղատնտեսական և արդյունաբերական հիմնական կենտրոնը Ճավա կղզին է, որին բաժին է ընկնում Ինդոնեզիայի տարածքի 7%-ը, բնակչության 60 %-ը, արդյունաբերական ձեռնարկությունների 70 %-ը։ Այստեղ են գտնվում առավել խոշոր քաղաքները՝ մայրաքաղաք Ջակարտան, Սուրաբայան և Բանդունգը։ Ինդոնեզիայում արդյունահանում են նավթ (Սումատրա և Կալիմանտան կղզիներում), բնական գազ, անագ (Բանկա և Բելիտունգ կղզիներում, որոնց երբեմն անվանում են անագե կղզիներ)։ Մշակում են բրինձ (տարեկան հավաքում են 2 բերք), կոկոսյան արմավենի, ադամաթուզ, պապայա (հնդկական սեխ), սուրճ, թեյ, շաքարեղեգ, հեվեյա (կաուչուկատու ծառ) և այլն:

Հայերը Ինդոնեզիայում

Հայերն Ինդոնեզիայում Հայերն այս երկրում հայտնվել են XVII դարում։ Այդ մասին հիշատակություն կա 1656թ-ի արձանագրություններում։ 1747թ-ին հոլանդացիները մի հրովարտակով տեղի հայերին, որոնք հիմնականում բնակվում էին Ջակարտայում (այն ժամանակ՝ Բատավիա), Սուրաբայայում, Սեմարանգում, Մակարասում և այլուր, շնորհել են եվրոպացիներին հավասար «ազատ քաղաքացու» իրավունք։ Այդ ժամանակ հայերի թիվը 2000-ից չէր անցնում. նրանք գաղթել էին հիմնականում Նոր Ջուղայից (Պարսկաստան) ու Մադրասից (Հնդկաստան), զբաղվում էին առևտրով և արհեստներով։ Թեպետ այդ գաղութը շատ հեռու է եղել մայր հայրենիքից, սակայն նրա անդամները հետևել են այնտեղի իրադարձություններին, նյութապես օգնել Արևմտյան Հայաստանի իրենց հայրենակիցների ազգային-ազատագրական պայքարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ ինդոնեզահայեր տեղափոխվել են ԱՄՆ, Ավստրալիա և այլ երկրներ, գաղութը գնալով նվազել է, և ներկայումս մնացել են հատուկենտ հայեր, ովքեր ապրում են իրենց ուրույն ազգային կյանքով։

Կատեգորիա: Պետությունների աշխարհագրություն | Ավելացրեց: Marta (18.12.2013)
Դիտումներ: 649 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք
Որոնում

Copyright Մարթա Ասատրյան © 2017 Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: