Հինգշաբթի, 28.03.2024, 20:11
Ողջույն Гость | RSS

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Աշխարհագրություն

Հարցում
Նշվածներից ո՞ր երկրում կցանկանայիք հանգստանալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 2521
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Պետությունների աշխարհագրություն

Թայլանդ

1.        Ընդհանուր բնութագիրը

Թաիլանդի թագավորությունը պետություն է  Հարավ-Արևելյան Ասիայում, տեղակայված է Հնդկաչին թերակղզու հարավ-արևելյան և Մալակկա թերակղզու հյուսիսային հատվածում։ Արևելքում սահմանակից է Կամբոջային և Լաոսին, արևմուտքում Մյանմային, իսկ հարավում Մալայզիային։ Ափերը ողողում են Անդամանյան ծովի ջրերըՄինչ 1939 թվականը կոչվում էր Սիամ. թհայ (ไทย) բառը նշանակում է "ազատություն". Անվանումն իրեն լիովին արդարացնում է. Թաիլանդը Հարավ-Արևելյան Ասիայի միակ երկիր է, որ պահպանել է անկախությունն այն դեպքում,երբ հարևան բոլոր երկրները Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի գաղութներն էին։ Թաիլանդը (Thailand) երկրի անվանման անգլիականացված տարբերակն է, որ շրջանառության մեջ է մտցվել XX-րդ դարի 30-ական թվականներից և նշանակում է թաիերի երկիր։

Կլիման

Առկա է կլիմայի երկու հիմնական տեսակ. հյուսիսում` արևադարձային, հարավում և հարավ-արևելքում` արևադարձային մուսոնային։ Կենտրոնական հատվածում տարբերակում են 3 տարեշրջան` շոգ (մարտից-մայիս), անձրևոտ (հունիսից հոկտեմբեր, երբ երկրի վրա է թափվում հարավարևելյան մուսոնը և գրանցվում է տեղումների տարեկան նորմայի մեծ մասը) և զով (նոյեմբերից փետրվարԲանկոկում ապրիլին ջերմաստիճանը հասնում է մինչև +29 C, դեկտեմբերին +25 C: Տարվա ընթացքում տեղումները կազմում են 1000-2000 մմ(լեռներում մինչև 5000 մմ), որոնք հիմնականում լինում են արևադարձային ուժեղ հեղեղների տեսքով։ Երկիրը սակայն անձրևային ընդհանուր տարեշրջան չունի. կախված է քամու ուղղությունից, նույնիսկ հարևան տարածաշրջանների միջև տեղումների քանակի տարբերություն կարող է նկատվել։ Երկիր այցելելու ամենաբարենպաստ ժամանակը դեկտեմբեր-հունիս և օգոստոս-սեպտեմբեր ամիսներն են, երբ եղանակը չորային է, իսկ օդի ջերմաստիճանը` +20 +24։

Պետական կարգը

Թաիլանդի Թագավորությունը (Պրատետ-Պայը) սահմանադրական միապետություն է, պետությունը կառավարում է թագավորը։ Գլխավոր օրենսդիր մարմինը` երկպալատ Ազգային ընդհանուր ժողովն է (Սենատը և ներկայացուցիչների պալատըԳործադիրը` նախարարների խորհուրդն է, որը գլխավորում է վարչապետը։

Բնակչությունը

Բնակչությունը մոտ 62 մլն է։ Հիմնական մասը կազմում են թաիլանադական ժողովուրդները (ավելի քանի 15 էթնիկ խմբեր` կխոն-տայի (սիամցիները), լաո, տայի-կորատ և այլն), նաև մալայացիները, չինացիները, կխմերները, տիբետ-բիրմանական խմբերը, մաո և յաո ցեղախմբերը։Թայլանդում պետական կրոնը բուդդայականությունն է:

Զնոսաշրջություն

Զբոսաշրջիկների հաճախելիության ցուցանիշով Թաիլանդը հարավարևելյան Ասիայի երկրներից առաջատարն է։ Միլիոնավոր այցելուների ուշադրությունը գրավում են հազարավոր բուդդայական տաճարները և վանքերը, հիանալի պալատները և սրբատեղիները Բանգկոկում, Պատտայի, Սամույի և Փհուկետի հիանալի լողափները, աշխույժ գիշերային կյանքը իր զանազան շոուներով, զվարճանքներով ու հռչակավոր սեքս-տուրիզմի բոլոր տեսակներով, հայտնի թաիլանդական մերսումը և մարտական արվեստը, փղերով զբոսանքը, դայվինգի համար հիանալի պայմանները, յուրահատուկ ՙլողացող՚ շուկաները և Անդամյան ծովում հարյուրավոր էկզոտիկ անմարդաբնակ կղզիները, թաիլանդական խոհանոցի հայտնի ուտեստները և գեղեցիկ բուդդայական տոնակատարությունները։

Բանգկոկ թարգմանաբար նշանակում է "վայրի սալորի քաղաքՀիմնադրվել է Ռամոյ Առաջին թագավորի կողմից XVIII դարում, հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետական և մշակութային հուշարձաններով։ Հարյուրավոր բուդդայական տաճարները և պալատները սրածայր տանիքներով, հազարավոր մեքենաները և նավերը, արտանետվող գազերից և փողոցի վառարաններից եկող մշտական գարշահոտությունը, անգլիական ոճի ոչ մեծ հարմարավետ զբոսայգիները. այս ամենը միահյուսված են մի ամբողջության մեջ։ Թաիլանդերեն քաղաքն անվանում են Կրունգ Տեպ (ՙհրեշտակների քաղաք՚):



Կատեգորիա: Պետությունների աշխարհագրություն | Ավելացրեց: Marta (15.12.2013)
Դիտումներ: 1628 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք
Որոնում

Copyright Մարթա Ասատրյան © 2024 Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: