ՈՒրբաթ, 19.04.2024, 16:49
Ողջույն Гость | RSS

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Աշխարհագրություն

Հարցում
Քանի՞ մայրցամաք կա երկրագնդի վրա
Պատասխանների ընդհանուր քանակը: 2233
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Պետությունների աշխարհագրություն

Ինդոնեզիա:Մաս առաջին

Աշխարհագրական դիրքը

Ինդոնեզիան գտնվում է ճիշտ հասարակածի մոտ, կորալյան ծանծաղուտներով շրջապատված մի քանի հազար կղզիների վրա։ Խոշոր կղզիներից են Ճավան, Սումատրան, Սուլավեսին, ինչպես նաև Կալիմատանը, որի միայն մի մասն է զբաղեցնում Ինդոնեզիան։ Նրա կազմի մեջ է մտնում նաև Նոր Գվինեա կղզու արևմտյան մասը։ Կան և այնքան փոքր կղզիներ, որ նրանց վրա հազիվ թե տեղավորվեն կոկոսյան արմավենու մի պուրակ և ձկնորսական մի քանի խրճիթներ, իսկ որոշ կղզիներ էլ բոլորովին անմարդաբնակ են։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակատան գտնվում է Ճավա կղզում։ Ինդոնեզական բոլոր խոշոր քաղաքների նման այն նույնպես բազմադեմ է ու խայտաբղետ։ 

Պատմությունը

Գրեթե երեք հարյուր տարի երկիրը հոլանդական գաղութարարների ճնշման տակ էր։ Ինդոնեզիայի ժողովուրդը արիաբար պայքարում էր իր անկախության համար։ 1945 թ. օգոստոսին Ինդոնեզիան հռչակվեց անակախ հանրապետություն։ Ինդոնեզիայի Հանրապետություն Ինդոնեզիան գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ բուստային ծանծաղուտներով շրջապատված շուրջ 13,5 հզ. կղզիների վրա։ Խոշոր կղզիներից են Ճավան, Սումատրան, Սուլավեսին, ինչպես նաև Կալիմանտանը և Նոր Գվինեան, որոնց միայն մի մասն է զբաղեցնում Ինդոնեզիան։ Այդ հսկայական կղզեաշխարհն ասես ցամաքային Ասիան Ավստրալիային կապող մի բնական կամուրջ լինի։ Երկրի ներկայիս անունը 1884 թ-ին «կնքել է» գերմանացի ճանապարհորդ Ա. Բաստիանը՝ միացնելով Ինդիա՝ Հնդկաստան, և հունարեն «նեսոս»՝ կղզիներ, բառերը։

Բույսեր, լենդանիներ, ռելիեֆ

Ինդոնեզիան գտնվում է երկրագնդի համեմատաբար երիտասարդ և երկրաշարժամետ շրջանում։ Այնտեղ կա 500 հրաբուխ (80–100-ը՝ գործող), որոնք երկրաշարժերի հետ մշտապես մեծ վնաս են հասցնում երկրին։ 1883 թ-ի Կրակատաու հրաբխի ուժեղ ժայթքումից վերացել է համանուն կղզու մի մասը, իսկ 1927–29 թթ-ին ժայթքումների արդյունքում առաջացել է Անակ Կրակատաու (Կրակատաուի զավակ) կղզին։ Ինդոնեզիայի կլիման հասարակածային է. տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն. արևադարձային տաք արևն առատորեն գոլորշիացնում է շրջակա ծովերի ու ներքին ջրամբարների ջրերը, որի հետևանքով երկրում օդի խոնավությունը բարձր է։ Ինդոնեզիայի բուսական և կենդանական աշխարհները բացառիկ հարուստ են, շատ են բնաշխարհիկները։ Կալիմանտան և այլ կղզիներում պահպանված կուսական անտառներում հանդիպում են հսկայական ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 80 մ-ի, իսկ բնի տրամագիծը՝ 2 մ-ի։ Միայն Սումատրա կղզում ապրում է կաթնասունների՝ 170, թռչունների՝ 430, սողունների 200 տեսակ։ Սումատրայի և Կալիմանտանի ճահճառատ անտառներում են բնակվում մարդանման խոշոր կապիկները՝ օրանգուտանները (մալայերեն «օրանգուտան» նշանակում է անտառի մարդ)։ Այստեղ ապրող «Կոմոդո կղզու վիշապը» (Կոմոդյան վարան) աշխարհի ամենախոշոր մողեսն է, որի երկարությունը 3,5 մ է, քաշը՝ 150 կգ։ Դա շատ արագաշարժ գիշատիչ է, որի զոհն են դառնում փոքրիկ եղջերուները, վայրի խոզերն ու կապիկները։ Ինդոնեզական կղզիների թռչնաշխարհը մի իսկական թագավորություն է. ուշագրավ են հսկայական ռնգեղջյուր-թռչունը, սիրամարգի ցեղակից արգուսը, անսովոր վառ գույների փետուրներով դրախտային թռչունները։ Ինդոնեզիայի բնակչությունը խիստ բազմազգ է. բնակում են մոտ 300 ժողովուրդ ու ազգություն, իսկ լեզուների ու բարբառների թիվն անցնում է 1000-ից։

Կատեգորիա: Պետությունների աշխարհագրություն | Ավելացրեց: Marta (18.12.2013)
Դիտումներ: 1611 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք
Որոնում

Copyright Մարթա Ասատրյան © 2024 Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: