ՈՒրբաթ, 26.04.2024, 11:07
Ողջույն Гость | RSS

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Աշխարհագրություն

Հարցում
Նշվածներից ո՞ր երկրում կցանկանայիք հանգստանալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 2525
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայաստանի աշխարհագրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԼԻԵՖԸ. Մաս երկրորդ

Հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզ

Այս մարզը ձգվում է հանրապետության կենտրոնական մասով` հյուսիսի արևմուտքից հարավ արևելք: Մարզում լեռներն ու սարավանդները ավելի երիտասարդ են, բարձրադիր, մեղմաթեք,գրեթե անտառազուրկ,բնութագրվում են գետային ցանցի նոսրությամբ:

Կազմված է երկու ենթամարզից ` Աշոցք - Ջավախքի և Արագած Սյունիքի

Աշոցք - Ջավախքի ենթամարզ -Այս ենթամարզում են ընդգրկված Եղնախաղի և Ջավախքի լեռնավահանները, դրանց միջև ընկած Աշոցքի սարահարթը, վերին Ախուրյանի գոգովորությունը, Լոռվա դաշտը: Եղնախաղի լեռները ձգվում են Հայ-Թուքական պետական սահմանով միջօրեականի ուղղությամբ: Ջավախքի լեռները նույնպես ձգվում են միջօրեականի ուղղությամբ` Հայ - Վրացական պետական սահմանի ուղղությամբ Ջավախքի բարձր գագաթը Աչքասարն է: Աշոցքի սարահարթը գտնվում է 1800-2000մ բարձրության վրա:

Հանրապետության տարածքում ամենաընդարձակը Շիրակի դաշտն է ` 400 քառ.կմ, 1400- 1600մ բբ:

Արագած Սյունիքի ենթամարզ - ենթամարզի խոշոր լեռնագրական միավորներն են Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի լեռնավահանները, Շիրակի դաշտը, Թալինի, Կարմրաշենի, Ապարանի, Եղվարդի, Կոտայքի, Եռաբլրի, Գորիսի սարավանդները, Արմաղանի, Հատիսի, Արայի լեռան կոնաձև բարձրացումները:

Արագած լեռ
Արագած լեռնավահանի առավելագույն բարձրությունը կազմում է 4090 մ: Այն նախկինում ծածկված է եղել սառցադաշտերով:
Արագածից հարավ - արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջին հոսանքում տարածվում է Եղվարդի սարահարթը, որից հյուսիս Արայի լեռան կոնն է:


Գեղամա լեռնավահանը գտնվում է Սևանա լճից արևմուտք,միջօրեականի ուղղությամբ մոտ 70 կմ երկարությամբ: Լեռնավահանի բարձր գագաթը Աժդահակն է` 3598մ բարձրությամբ: Գեղամա լեռնավահանի արևմտյան լանջերի և Հրազդան գետի հովտի միջև տարածվում է Կոտայքի սարավանդը, որտեղ էլ բարձրանում է Հատիս հանգած կոնը:Գեղամա լեռներ
Վարդենիս լեռնավահանը տարածվում է Սևանա լճից հարավ, Գեղամա լեռներին գրեթե ուղղահայաց: Լեռնավահանի բարձր գագաթը Վարդենիս հրաբխային կոնն է`3522մ: Վարդենիսի լեռնավահանը դեպի արևելք ձուլվում է Սյունիքի լեռնավահանին: Այստեղ վեր են խոյանում Ծղուկ(3582) և Մեծ Իշխանասար(3552) հրաբխային կոները:
Հանրապետության տարածքում ամենաընդարձակը Շիրակի դաշտն է ` 400 քառ.կմ, 1400- 1600մ բբ:

Միջինարաքսյան գոգավորություն

Այս մարզը բաժանվում է երկու ենթամարզի` Արաքսյան գոգովորություն և  Նախիջևանի գոգովորության(Իրանա-Ադրբեջանական սահմանամերձ գոտի): Սակայն Արարատյան գոգովորության աջակողմյան մասն ընկած է Թուրքիայի տարածքում և միայն ձախակողմյա հարթավայրը ձգվում է Արաքս և Ախուրյան գետերի միախառնման տեղամասից մինչև «Գայլի դրունքը»: Այդ գոգավորությունը մինչև 800-1000մ բարձրության վրա տարածվում է Արարատյան դաշտը:Որ հանրապետությունում ամենաընդարձակն է:


Կատեգորիա: Հայաստանի աշխարհագրություն | Ավելացրեց: Marta (07.12.2012)
Դիտումներ: 2037 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք
Որոնում

Copyright Մարթա Ասատրյան © 2024 Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: