Կիրակի, 24.09.2017, 18:33
Ողջույն Гость | RSS

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Աշխարհագրություն

Հարցում
Նշվածներից ո՞ր երկրում կցանկանայիք հանգստանալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 1965
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայաստանի աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետության կլիման
Հայաստանի Հանրապետության տարածքն աչքի է ընկնում կլիմայական պայմանների և կլիմայական տիպերի թե բազմազանությամբ, թե բարդությամբ, ինչը խիստ դժվարացնում է կլիմայական հստակ ուրվագծվող առանձնահատկությունների առանձնացումը:
 Աշխարհագրական դիրքը և կլիման: Իր աշխարհագրական դիրքով ՀՀ-ն գտնվում է Հյուսիասային կիսագնդի բարեխառն ջերմային գոտու կազմում ներառվող մերձարևադարձային կլմայական գոտում, միջերկրածովային կլիմայական մարզի հյուսիսարևելյան վերջույթում:
Ցերեկվա տևողությունը տարվա ընթացում կախված արեգակի դիրքից ` 9ժ 20րոպեից մինչև  15ժամ: Արևափայլքի տևողությունից կախված Իջևանում ամպամած օրերի թիվը ամենաշատն է` տարեկան 60 օր, իսկ Մարտունիում` 18 օր:
Մթնոլորտի շրջանառությունը և կլիման: ՀՀ-ի տարածքը տարվա ընթացքում գտնվում է արկտիկական, բարեխառն և արևադարաձային օդային զանգվածների ներգործության տակ, քանի որ մերձարևադարձային կլիմայական գոտում է գտնվում:
Արկտիկական օդային զանգվածները հանրապետություն են ներթափանցում ձմռանը: Շրջանցելով Մեծ Կովկաս լեռնաշղթան` արկտիկական օդային զանգվածներն առաջ են բերում օդի և ջերմաստիճանի կտրուկ նվազեցում:
Բարեխառն օդային զանգվածները ակտիվանում են գարնանն ու աշնանը:Այս զանգվածները խոնավաբեր են և չափավոր տաք:
Արևադարձային օդային զանգվածները գերիշխում են ամռանը և ներթափանցում են Հայաստան Իրանական բարձրավանդակից, սրանք չորություն փոշոտվածություն ու երաշտներ են առաջացնում:
Ռելիեֆը և կլիման: Բարձր լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը փոխվում է ըստ բարձրության: Միջլեռնային գոգովորություններում սառը և ծանր օդը երկարաժամկետ կուտակման հետևանքով առաջացնում է ջերմաստիճանային շրջադասություն` ինվերսիա: Ռելիեֆը և օդային զանգվածների շրջանառությունը առաջացնում են այնպիսի երևույթներ ինչպիսիք են` լեռնահովտային քամիները, ֆյոնը և բրիզը:


Ջերմային պայմանները: Հանրապետությունում ամենացուրտ ամիսը հունվարն է: Հունվարյան միջինը +1° ` Մեղրի,- 13° Արագածի գագաթին: Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Արփի լճի մոտակա Պաղակն բնակավայրում -46°:

Ամենատաքը հուլիսն է և օգոստոսը:  Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Արարատյան դաշտում, Արմավիր և Երասխավան բնակավայրերում +43°:
Խոնավացման պայմանները: Մեր հանրապետությունում մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է 220-250մմ -ից (Արարատյան դաշտ) մինչև 1000-1100մմ (Արագածի և Կապուտջուղի լեռնագագաթներ):
Տարեկան տեղումների 20-25% -ը թափվում են ձյան տեսքով: Արագածի գագաթն ամբողջ տարին ծածկված է հավերժական ձնաբծերով, սակայն երբևէ սառցադաշտեր չեն առաջանում, քանի որ հանրապետության սահմաններում ձյան գիծը անցնում է 4200 մ բարձրությամբ:


Կատեգորիա: Հայաստանի աշխարհագրություն | Ավելացրեց: Marta (13.01.2013)
Դիտումներ: 3872 | Տեգեր: կլիմա, հանրապետություն, ձյուն, ձնաբծեր, ինվերսիա, բարեխառն, ջերմային շրջադասություն, Հայաստան, արևադարձային, տեղումներ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք
Որոնում

Copyright Մարթա Ասատրյան © 2017 Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: