Հինգշաբթի, 18.04.2024, 20:21
Ողջույն Гость | RSS

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Աշխարհագրություն

Հարցում
Քանի՞ մայրցամաք կա երկրագնդի վրա
Պատասխանների ընդհանուր քանակը: 2233
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հայաստանի աշխարհագրություն

Արտանիշ լեռ


Արտանիշ լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին: Բարձրությունը՝ 2461մ (հարաբերական բարձրությունը՝ մոտ 560մ): Շատ կայքերում գտա, որ այս գագաթը հաճախ է ընդգրկվում լեռնային տուրիզմի երթուղիներում, քանի որ վերելքը համեմատաբար թեթև է, իսկ տեսարանը գագաթից՝ անմոռանալի: Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու մոտիկից:

Արտանիշը  գտնվում է Սևանա լճի համանուն թերակղզու վրա: Բարձրանալով դեպի սարի գագաթը, մենք հնարավորություն կունենաք ամբողջությամբ տեսնել Սևանը և նրան հարող Գեղամա լեռները: Կիջնենք դեպի Արտանիշի արգելոց, որը «Սևան» ազգային պարկի մի մասն է կազմում:

Այժմ մի փոքր պատմեմ «Արտանիշի»  արգելոցի մասին

 

Արտանիշի արգելոց

«Արտանիշի» արգելոցը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում` ընդգրկում է  Արտանիշ թերակղզին (բացառությամբ ձախակողմյան հատվածի` Շորժա համայնքային հողերը) և Արտանիշի լճախորշի թերակղզուն հարող մասը: Տարածքը զբաղեցնում է 3640 հա մակերես, որից 2142 հա ցամաքային տարածք, իսկ 1498 հա` ջրային: Սահմանի ընդհանուր երկարությունը 25.9 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 11.7 կմ երկարությամբ և 7.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսրանտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը:

Սա այն գագաթներից մեկն է, որ Էկոհայրենագիտական ակումբը նախատեսում է բարձրանալ:

 

 

Կատեգորիա: Հայաստանի աշխարհագրություն | Ավելացրեց: Marta (08.05.2013)
Դիտումներ: 1617 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք
Որոնում

Copyright Մարթա Ասատրյան © 2024 Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: