Բնակչություն -Բնակչություն է կոչվում որոշակի տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունը:
Բնական շարժ - Բնակչության թվի փոփոխությունը, որը տեղի է ունենում բնական եղանակով:
Բնական աճ - Ծնելիության և մահացության տարբերություն:
Վերարտադրություն - Սերունդների հերթափոխը
Վերարտադրության տիպերը
• Պարզ - երբ ծնելիությունը և մահացությունը հավասար են:
• Ընդլայնված - երբ ծնելիությունը գերազանցում է մահացությանը:
• Նեղացված - երբ մահացությունը գերազանցում է ծնելիությունը:
Բնակչության տեղաբաշխում - բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում և երկրներում:
Միգրացիա - բնակչության մեխանիկական շարժը
Տարիքային կազմը բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի`
0 -14 – մանուկներ
15 – 59 – երիտասարդ և չափահաս
60 – ից բարձր –ծերերր, զառամյալներ
Աշխատանքային ռեսուրս - բնակչության աշխատունակ մասը
Տնտեսապես ակտիվ բնակիչ -Աշխատանքային ռեսուրսների այն մասը, որն ունի մշտական զբաղմունք
Ռասսա - մարդկաց խմբերը, որոնք իրարից տարբերվում են արտաքին` ֆիզիկական ու մարդաբանական հատկանիշներով
Ազգ - Որոշակի տարածքում պատմականորեն ձևավորված մարդկանց խումբը, որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով,
մշակույթով, ազգային ինքնագիտակցությամբ
Ազգային համախմբում կամ կոնսոլիդացիա - երբ
ամրապնդվում է ազգի լեզվական ու մշակութային, ընդհանրությունը, երբ այն դառնում է
ավելի միասնական ու ամրակուռ
Ազգերի ձուլում կամ ասիմիլյացիա մի ազգի մեջ մյուսի
ձուլումը, նրա սովորույթների, լեզվի,մշակույթի
յուրացումն է
Տարաբնակեցում - որոշակի տարածքում բնակչության տեղաբաշխումը ըստ բնակավայրերի
ու դրանց համակարգերի, կամ որևէ տարածքում ձևավորված բնակավայրերի ցանցը
Ուրբանիզացիա - հասարակական կյանքում քաղաքների դերի բարձրացման, դրանցում
բնակչության կենտրոնացման և քաղաքային
ապրելակերպի գործընթացը
Սուբուրբանիզացիա - այն երևույթն է երբ ագլոմերացիայի կենտրոնից բնակչությունը
արտահոսք է կատարում դեպի արվարձանները
Կեղծ ուրբանիզացիա – այս երևույթը բնորոշ է
նոր զարգացող երկրներին, երբ քաղաքում բնակչությունը ավելանում է ոչ այնքան
արդյունաբերության զարգացման հաշվին, որքան հողազուրկ գյուղացիների
ավելացմաբ, որոնք ապրում են
քաղաքի ծայրամասերում հասարակ հյուղակներում
Ագլոմերացիաներ քաղաքային և գյուղական բնակավայրերի կուտակումները խոշոր քաղաքների շուրջը, որոնք կապված են արտադրական կապերով
Մեգալոպոլիսներ ագլոմերացիաները սերտաճելով, միանալով իրար ստեղծում են ավելի
հզոր ուրբանիզացված գոտիներ